ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի ներկայացուցիչ Իգոր Պոպովը, Ֆրանսիայից Ժակ Ֆորը, ԱՄՆ-ից Յան Կելին) և ԵԱՀԿ նախագահ հատուկ ներկայացուցիչ Անժեյ Կասպերչիկը մեկնել են տարածաշրջան մարտի 18-22 և ապրիլի 1-6 օգնելու կողմերին հասնելու հակամարտության խաղաղ կարգավորման: Ապրիլի ինին Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են իրենց զեկույցները:

Երևանում համանախագահները հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Բաքվում ապրիլի երկուիսն նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Մամեդյարովի հետ: Երկու առանձին այցերի ժամանակ Լեռնային Ղարաբաղ նրանք հանդիպել են այնտեղի իշխանությունների հետ:

Համանախագահները ներկայացրել են շփման գոծում առկա իրավիճակը, անվտանգության դեպքերը և կյանքը շփման գծի վրա:

Համանախագահները նշել են հարաբերական դադարի մասին շփման գոտում Զատիկի և Նոռուզի ժամանակ և հույս են հայտնել, որ այդ խաղաղ իրավիճակը կշարունակվի: Համանախագհները նախագահների հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղ խաղաղ թռիչքների իրականացումը:

Նախագահները հաստատել են իրենց ցանկությունը հակամարտության խաղաղ կարգավորման համար: Համանախագահները ծրագրել են ԱԳ նախարարների հանդիպումը մոտակա շաբաթների ընթացքում: Այս մասին նշված է ԵԱՀԿ պաշտոնական էջում: