Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի ղեկավար Սևակ Հովհաննիսյանն այսօր ներկայացրեց Հանրապետության նախագահի ընտրություններում թեկնածուների նախընտրական հիմնադրամ կատարած մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ 1-ին հայտարագրերի ստուգման մասին զեկույցը:
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ծախսել է 4 մլն 529500 դրամ, Պարույր Հայրիկյանը` 1 մլն 3900 դրամ, Րաֆֆի Հովհաննիսյանը` 30 մլն 99180 դրամ, Սերժ Սարգսյանը` 33մլն 565970 դրամ, Անդրիաս Ղուկասյան` 4 մլն 1240 դրամ, իսկ Վարդան Սեդրակյանը ծախսել է ընդամենը 500000 դրամ: ՀՀ նախագահի թեկնածուներ Արման Մելիքյանը հիմնադրամ չի բացել, իսկ Արամ Հարությունյանը ոչ մի դրամ գումար չի ծախսել: Այս ամբողջ ընթացքում բոլոր թեկնածուները միասին ծախսել են 71 մլն 295150 դրամ: