Երեք օրից կսկսվի «Նաիրիտ» ընկերության աշխատակիցների աշխատավարձերի վճարումը: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
«Անհանգստալու ոչ մի առիթ չկա, պետք չէ այն փնտրել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ կառավարության նիստում նա հայտարարել էր. «Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն նաև տեղեկացրեց, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մինչև այս տարվա հուլիսի 15-ը վճարել նաիրիտցիների աշխատավարձերի կուտակված պարտքը, որը կազմում է մոտ 5 մլրդ 310 մլն դրամ»: