Ադրբեջանը ինտենսիվ նախապատրաստվում էր Եվրոպական խաղերին, միլիոնավոր դոլարներ էր ծախսվել բացման արարողության վրա, բայց դեռ բացման արարողությունից օրեր առաջ սկսվեցին սկանդալները: Նախ խաղերը լուսաբանելու համար Բաքու ժամանած միջազգային լրագրողները հանդիպեցին մի շարք խոչնդոտների, որը լայն արձագանք ստացավ մամուլում: Դեռ այդ ալիքը չէր մարել՝ մամուլում հայտնվեցին լուսանկարներ և մի շարք քննարկումներ, որտեղ պարզ երևում էր, որ բացման ժամանակ Ալիևը օգտագործել է հարևան երկրների մշակույթը, ներկայացնելով որպես իրենցը, որտեղ գերակշռում էր հայկական տարր՝, դուդուկ, հայկական գորգ, հայկական դրոշի գույներ և այլն:
Խաղերի ամենաողբերգական դեպքերից մեկն էլ Ավստրիացի սինխրոն լողի մարզուհիների վրաերթի պահն էր: Սկզբում ադրբեջանական կողմը ստահոդ պատմություն հորինեց, թե վթար է տեղի ունեցել, բայց ժամեր անց մամուլում հայտնվեցին կադրեր, որտեղ երևում է թե ինչպես է ավտոբուսի վարորդը վրաերթ կատարում:
Տանուլ տրված PR ակցիան իհարկե չէր կարող անհետևանք մնալ: Ալիևը ինչպես միշտ այդ ամենի մեղավորությունը բարդեց Հայաստանի վրա, իր հին երգերը երգեց, թե Հայաստանը պատմական Ադրբեջան է, Երևանը իրենց հին քաղաքն է, բայց Երևանը մեծ է նույնիսկ Կոկա Կոլայից, իսկ Կոկա Կոլան էլ իր հերթին մեծ է Ադրբեջանից:
Ամենաթողության ֆոնին, երբ սադրանքները և մարդկային զոհերը ներվում են Ադրբեջանին, երբ հալածանքը ռադիոկայանի նկատմամբ անպատիժ է մնում, երբ Արցախը անվանում են օկուպացված տարածք: Ադրբեջանը իր հարցերն է լուծում սահմանային լարվածությամբ, իր իսկ ժողովրդի աչքերին թոզ փչելով, իսկ միջազգային կառույցների աչքերին՝ նավթադոլարներ:
Անցած տարի օգոստոսյան դեպքերից հետո Ալիևը նախագահների հանդիպմանը ներկայացավ, որպես պարտվող կողմ և հանդիպումից հետո էլ ավելի խորը դեպրեսիայի մեջ ընկավ: Հիմա խոսվում է նախագահների ապագա հանդիպման մասին և Ալիևը կրկին ակտիվացել է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է կոպիտ մեթոդներով զսպեն այդ մարդու ամբիցիաները: Եվրոպական չստացված խաղերից հետո Ալիևը չի ցանկանում ևս մեկ անգամ պարտվել նախագահների հանդիպումից առաջ և հետո:
Էդգար Խաչատրյան՝ ֆեյսբուք