Շարունակվում են խոսակցություններ այն մասին, որ « Apple» ընկերությունը իր նոր iPhone-ը նախատեսում է հագեցնել «Force Touch» դիսփլեյով, որը արձանագրում է ոչ միայն մատի հպումը, այլև հպման ուժգնությունը: Սա հնարավորություն կտա այլևս չօգտվել «Home» կոճակից:
«Mesut Designs» ընկերության դիզայները մշակել են ուլտրաբարակ iPhone 7-ի հայեցակարգը: «Force Touch» տեխնոլոգիան կսկսվի կիրառվել iPhone-ի արդեն հաջորդ սերիայում: Նմանատիպ էկրանով արդեն իսկ հագեցած է «Apple Watch»-ը:
Նշենք, որ iPhone 7-ը նախատեսվում է թողարկել 2016թ.-ին: