Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն Մելբուռնում թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի օգնականներին վերջին սերնդի հեռախոսներ է նվիրել, տեղեկացնում է El Mundo-ն:
Թանկարժեք նվերներից անմասն չեն մնացել նաև մադրիդյան ակումբի մի քանի այլ աշխատողներ. 30-ամյա պորտուգալացին ընդհանուր առմամբ 20 հեռախոս է նվիրել:
Նշվում է, որ սա առաջին դեպը չէ. նախկինում Ռոնալդուն մարզիչներին այֆոններ և այփադներ է նվիրել:
Հիշեցնենք, որ ներկայումս «Արքայական ակումբը» շրջագայություն է իրականացնում Ավստրալիայում: