«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ հուլիսի 28-ին խորհրդարանական լսումներ են տեղի ունենալու «Նաիրիտի» հարցով: Ըստ խորհրդարանական մեր աղբյուրների, սպասվում է, որ լսումներին ներկա կլինի նաև էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:

Ուշագրավ է, որ լսումները կազմակերպվում են չնայած այն հանգամանքին, որ պատգամավորները արձակուրդում են: Ենթադրվում է, որ այդ կերպ փորձ է արվելու մի փոքր գոլորշի թողնել: Հիշեցնենք, Երվանդ Զախարյանը նախօրեին հայտարարել էր, որ նաիրիտցիների աշխատավարձերը կվճարվեն 1-2 օրից: Մեր տեղեկություններով, վերջիններս դեռ համաձայնագրեր են ստորագրում, որ բացի աշխատավարձերից հավելյալ գումարներ ուշացումների համար չեն պահանջելու»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում