Հուլիսի 23-ին տեղի ունեցած «ՆԱՍԱ»-ի պատմական մամլո ասուլիսի ընթացքում հայտարարվեց Երկիր մոլորակի նմանությամբ նոր մոլորակի հայտնաբերման մասին:
«Kepler» աստղադիտակի օգնությամբ հնարավոր է դարձել ֆիքսել առաջին մոլորակը, որի վրա ենթադրաբար կարող է լինել ջուր: Էկզոմոլորակը հայտնաբերվել է Կարապի համաստեղությունում: Վերջինիս տրամագիծը 60%-ով ավելի մեծ է Երկրից, որն ավելի նման է այն դարձնում մեր մոլորակից: Իր անվանումը՝ «Kepler-452b», մոլորակը ստացել է ի պատիվ «Kepler-452b» աստղի, որի շուրջ այն պտտվում է: Աստղի շուրջ պտույտը տևում է 385 օր:
2009թ. «Kepler» աստղադիտակը էկզոմոլորակների հայտնաբերման համար բաց էր թողնվել բնակելիության գոտի, որն այլ կերպ անվանում են նաև «Ոսկեգույն հրանունկ»: Այս գոտու մոլորակները գտնվում են անվտանգ հեռավորության վրա այն աստղերից, որոնց շուրջ դրանք պտտվում են: Նման պայմանները հնարավոր են դարձնում հեղուկ վիճակում ջրի գոյությունը այս մոլորակների մակերեսին, հետևաբար նաև՝ կյանքի գոյությունը դրանցում:
Այս տարի «Kepler»-ին հաջողվել է գտնել 11 նոր մոլորակներ «Ոսկեգույն հրանունկ»- ի գոտում: Մինչ «Kepler-452b» Երկրին առավել նման մոլորակներ էին համարվում «Kepler-438b» և «Kepler-442b»: Դրանց չափսերը երկու անգամ գերազանցում են Երկրին և պտտվում են կարմիր գաճաճների շուրջը, որոնք Արևից ավելի սառն են:
.