Հուլիսի 24-ին Ռիո դե Ժանեյրոյի նահանգային խորհրդարանը ընդունել է օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակման օր»: Այս մասին հաղորդում է արգենտինական Agencia Prensa Armenia-ն:
Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայի չորրորդ նահանգն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը Պարանայից, Սեարայից և Սան Պաոլոյից հետո:
Այս օրինագիծը ներկայացրել էր Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆեռնանդո Պեսաոն: