Գնալով ակտիվանում են քննարկումները ցորենի ալյուրի հարստացման մասով: Առողջապահության նախարարությունն այս անգամ Նոստրադամուսի սկզբունքով է առաջնորդվում:
Նրանք հայտարարում են, որ նոր ստուգումներ կանցկացվեն՝ պարզելու համար, թե բնակչության շրջանում որքան մարդ ունի երկաթի և ֆոլաթթվի կարիք:
Դեռ ստուգումները չիրականացված՝ նույն նախարարությունը հայտարարում է, որ կստուգվի և կապացուցվի, որ ժողովուրդն ունի երկաթի և ֆոլաթթվի կարիք: Սա արդեն գուշակություն է: Չեմ հասկանում՝ Արմեն Մուրադյանի ղեկավարած կառույցը Հիպոկրատի՞ երդում է տվել, թե՞ Նոստրադամուսի:
Գուշակությունով փող աշխատելու համար կարող եք այցելել բուքմեյքերական կենտրոններ և խաղադրույքներ կատարեք, բայց մարդկային կյանքերի վրա լավ կլինի՝ խաղադրույքներ չանեք: Լավ կլինի՝ Նոստրադամուսին մոռանաք և շարժվեք Հիպոկրատի սկզբունքներով:
Էդգար Խաչատրյան` facebook