Այսօր Սանկտ Պետերբուրգում՝ Երևանի ժամանակով 19:00-ին, կմեկնարկի Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության եվրոպական հավաքականների որակավորման փուլի վիճակահանությունը:

Զամբյուղները կազմվել են՝ ըստ հուլիսի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի:

Հայաստանի ազգային հավաքականը, Կիպրոսի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Բելառուսի, Մակեդոնիայի, Ադրբեջանի, Լիտվայի ու Մոլդովայի ընտրանիների հետ, ընդգրկված է 5-րդ զամբյուղում:

Վիճակահանությանը չեն մասնակցի միայն 2 եվրոպական հավաքականներ՝ Ռուսաստանը, որն արդեն եզրափակիչ փուլի ուղեգիր է ստացել՝ որպես կազմակերպիչ և Ջիբրալթարը, որն ընդգրկված չէ ՖԻՖԱ-ում:

Ձևավորված զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը.

1-ին զամբյուղ. Գերմանիա, Բելգիա, Հոլանդիա, Պորտուգալիա, Ռումինիա, Անգլիա, Ուելս, Իսպանիա, Խորվաթիա։

2-րդ զամբյուղ. Սլովակիա, Ավստրիա, Իտալիա, Շվեյցարիա, Չեխիա, Ֆրանսիա, Իսլանդիա, Դանիա, Բոսնիա և Հերցեգովիա։

3-րդ զամբյուղ. Ուկրաինա, Շոտլանդիա, Լեհաստան, Հունգարիա, Շվեդիա, Ալբանիա, Հյուսիսային Իռլանդիա, Սերբիա, Հունաստան։

4-րդ զամբյուղ. Թուրքիա, Սլովենիա, Իսրայել, Իռլանդիա, Նորվեգիա, Բուլղարիա, Ֆարերյան կղզիներ, Չեռնոգորիա, Էստոնիա։

5-րդ զամբյուղ. Կիպրոս, Լատվիա, Հայաստան, Ֆինլանդիա, Բելառուս, Մակեդոնիա, Ադրբեջան, Լիտվա, Մոլդովա։

6-րդ զամբյուղ. Ղազախստան, Լյուքսեմբուրգ, Լիխտենշտեյն, Վրաստան, Մալթա, Սան Մարինո, Անդորրա։