Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը գնահատել է իր հնարավորությունները՝ արժանանալու «Ոսկե գնդակ-2015»-ին.
«Նույնիսկ պարզապես ֆինալիստների եռյակում հայտնվելն ինձ համար մեծ ձեռքբերում ու պատիվ կլիներ: Երազում եմ այնտեղ հայտնվել՝ Մեսսիի և Ռոնալդուի հետ:
Իմ հարաբերությունները Մեսսիի հե՞տ: Մինչև «Բարսելոնա» տեղափոխվելս ասում էին, որ մենք անընդհատ կվիճենք, նա ինձ փոխանցումներ չի անի: Բայց Լեոն հրաշալի ընդունեց ինձ թիմում և այսօր նա է իմ գոլերի հիմնական փոխանցումների հեղինակը:
Լեոն ինձ համար և՛ ընկեր է, և՛ կուռք»,– նշել է Նեյմարը՝ TV Globo-ին տված հարցազրույցում: