Կատալոնական «Բարսելոնայի»՝ հարձակվողական ոճի կիսապաշտպան Պեդրոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ակումբները համաձայնության են եկել 27-ամյա իսպանացու տրանսֆերի շուրջ՝ 32.5 մլն եվրոյով, տեղեկացնում է beIN Sports-ի լրագրողը:
Գործարքն ավարտին հասցնելու համար մի քանի մանրուք է պակասում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Կարմիր սատանաները» Պեդրոյին ավելի բարձր աշխատավարձ են առաջարկել, քան «Չելսին», որը նույնպես հետաքրքրված էր հարձակվողի ծառայություններով: