Շատ էի ուզում անդրադառնալ քաղաքական գործիչներին, քաղաքական կյանքին, քաղաքական ուժերին, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նրանց շուկայական, կոնյուկտուրային, մերկանտիլիստական, անձնավորված, անպայմանորեն ՀԱԿազդվելու մարմաջով տառապող կարծիքներին…
Դեռ գուցե և անդրադառնամ…
Բայց ինչի՞ն անդրադառնամ, ո՞ւմ հիշեմ, ինչո՞ւ հիշեմ այդ բրուտոսներին, այդ պատեհապաշտներին, ինչո՞ւ ժամանակ վատնեմ, ախր շատ են պարզ ու կանխատեսելի…
Իսկ ընդհանրապես քաղաքական ուժերի մեծամասնությունը երազախաբների, քաղաքական իմպոտենտների, արդեն բազմակի օգտագործված, օգտագործման պատրաստ և անորոշ կողմնորոշման ու վարքագծի ուժեր են…
Ու գիտե՞ք՝ որն է վատը… Վատն այն է, որ իրենք դա չեն զգում… Կամ գուցե զգում են, բայց իրենց այն հայտնի կենդանու տե՞ղն են դնում…
Ախր շատ վարկաբեկված են է, շատ-շատ…
Ռոբերտ Մելքոնյան՝ ֆեյսբուք