Շուտով Կառավարությունը կստանձնի «Նաիրիտ» գործարանի ակտիվների օրինական տնօրինումը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
«Շուտով մենք կարող ենք օրինական կերպով ստանձնել գործարանի ակտիվների 90 տոկոսի տնօրինումը»,- ասաց նախարարը։
Ինչպես ասաց պրն Զախարյանը՝ գործարանի հիմնական վարկատուի, որն է ԱՊՀ Միջպետական բանկը, հետ տարվող երկար բանակցությունները հանգեցրել են նրան, որ բանկը համաձայնվել է հօգուտ ՀՀ-ի հրաժարվել գործարանից չգանձած դեբիտորական պարտավորություններից։
Նշենք նաև, որ Երվանդ Զախարյանը նաև ասել է, որ «Նաիրիտ» գործարանի պարտքը կազմում է 126 մլրդ դրամ: Իսկ ավելի մանրամասն՝ ԱՊՀ Միջպետական բանկի առջև ունեցած պարտքը կազմում է 79 մլրդ դրամ, գործարանը Երևան ՋԷԿ-ին պարտք է 23 մլրդ դրամ, ՀԷՑ-ին՝ 1.2 մլրդ, «Գազպրոմ Արմենիային»՝ 162 մլրդ դրամ։