Լֆիկը լրիվ է լկտիացել: Ես լսել էի, որ այս սրիկան հիմա էլ սկսել է բացահայտ ու պրիմիտիվ խաբեության միջոցով գերշահույթներ ստանալ՝ գնապիտակների վրա մեկ գին նշելով ու իսկ դրամարկղերում մեկ այլ գին հաշվելով, բայց դե մտքակա շուրջովս չէր անցնի, որ նման համատարած բնույթ է կրում սրա հերթական հարամությունը:
Երեկ ուշ էի վերադառնում տուն ու բակի խանութն արդեն փակ էր, իսկ միակ մոտակա շուրջորյա սուպերմարկետը Սիթին էր, ուստի ստիպված էի այնտեղից առևտուրս անել: Այնպես հաշվարկեցի ծախսերը, որպեսզի 15000-ը չգերազանցի: Գնապիտակներին էլ նայում ու նոր է վերցնում: Ու վստահ լինելով, որ 14,700 դրամի կարգի գումար պետք է վճարեմ՝ մոտեցա դրամարկղին:
Ու որքան մեծ էր իմ զարմանքը, երբ վերջնական թիվը կազմեց 15, 330... Ասում եմ հաստա՞տ ճիշտ եք հաշվել, ես ցուցակով եմ վերցրել ու հատ հատ գներն էլ նայել եմ: Թե բա կարող ա մի բան ավել եք վերցրել: Նայում եմ չեկի մեջ ու տեսնեմ ինչ, գրեթե ամեն ինչում մոտ 5 տոկոսի տարբերություն կա նշված գների հետ: Ցույն եմ տալիս տողերից մեկը.
- Աղջիկ ջան, գնապիտակի վրա նշված է այլ գին, քանի հիմա ձեր չեկում է:
- Դե երևի չեն հասցրել էն մի ապրանքինըը փոխել:
- Բայց նայեք, ահա էլի անհամապատասխանություններ կան: Օրինակ սա գրած էր 650, իսկ հիմա նայում եմ 680 հաշվել ձեր սարքը: Սա 1120 պետք է լիներ, իսկ ձեր մոտ 1170 է մուտքագրված: Էս բոլոր ապրանքները հենց էսօ՞ր թանկացան, որ չեք հասցրել փոխել:
Էդ պահին մոտենում է գոմեշի հայացքով մի հսկիչ.
- Ինչ խնդիր կա հոԲար ջան:
- Խնդիրն այն է, որ գնողներին այս խանութում խաբում են ու մի գին գրելով՝ այլ բան են հաշվում:
- ԵրԳիրը երգիր չի, - լկտիաբար քմծիծաղ է տալիս սա...
Նյարդերս որոշեցի չքայքայել, միևնույն է՝ բան չէր փոխվելու ու ասացի, որ փոշմանել եմ ու ոչինչ չեմ ցանկանում գնել այս խանութից: Այդպես էլ թողեցի գնումներս ու հեռացա, ինչ էլ կոչ եմ անում անել բոլորիդ. ՈՉ ՄԻ ԿՈՊԵԿ թալանչի Լֆիկին: