International Champions Cup-ի շրջանակներում Լոնդոնի «Չելսին» հաղթել է կատալոնական «Բարսելոնային»:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարն ավելի դիպուկ են իրականացրել «ազնվականները»՝ 4:2:
Գոլերը.
Ազար (10), Կեհիլ (85) - Լուիս Լուարես (52), Սանդրո (66):
Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.
«Չելսի». Կուրտուա, Իվանովիչ, Զումա, Կեհիլ, Ասպիլկուետա, Ֆաբրեգաս, Մատիչ, Քենեդի, Օսկար, Ազար, Դիեգո Կոստա:
«Բարսելոնա». տեր Շտեգեն, Ադրիանո, Բարտրա, Մատյե, Դուգլաս, Ռակիտիչ, Բուսկետս, Ժերար, Սանդրո, Լուիս Սուարես, Մունիր: