«Քանաքեռցի Տույը, մեր տեղեկություններով, մի քանի օր առաջ տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմաս: Ավելի վաղ մեր զրույցում նրա փաստաբանն ասել է, որ Ղազարյանը առողջական խնդիրներ ունի, որոնք ավելի են սրվել:
Նա կալանավորվել է հուլիսի 13-ին և մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք պահելը, կրելը՝ պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով): Քրեական գործի շրջանակներում Տույը մինչ այժմ ցուցմունք չի տվել»,-գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: