SportsTotal ընկերության գործակալը, ով ներկայացնում է դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի շահերը, հայտարարել է, որ ֆուտբոլիստը չի պատրաստվում լքել ակումբը.

«Մենք կարդացել ենք ամենուր տարածված լուրերը՝ Մարկոյի տեղափոխվելու մասին: Կարող ենք վստահ խոսել այն մասին, որ ֆուտբոլիստն իրեն շատ լավ է զգում «Բորուսիայում»:

Նրան գրավում էին եվրոպական տարբեր ակումբների առաջարկները, բայց վերջերս Մարկոն որոշում է ընդունել մնալ «Բորուսիայում»: Այնպես որ, մենք չենք ծրագրում նոր հարցազրույցներ, որովհետև ոչ մի նորություն չենք ունենա հայտնելու»,– գործակալի խոսքերը մեջբերում է Tuttojuve.com-ը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռոյսը երկարացրել էր պայմանագիրը «Բորուսիայի» հետ՝ մինչև 2019 թվականը: