Դպրոցական տարիներին մի գիրք էր ընկել ձեռքս, որտեղ ԱՄՆ ի հետախուզության նախկին սպան խոսում էր այն մասին, որ 20-30 տարի հետո հնարավոր է լինելու մարդկության նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանել՝ իմանալ նրա գտնվելու վայրը, ինչ է մտածում, ինչ է խոսում, նույնիսկ առողջական վիճակը և տարբեր իրավիճակներում նրա հնարավոր վարքագիծը և այլն: Ճիշտն ասած հեքիաթ թվաց ինձ: Իսկ այսօր, երբ անցել է ընդամենը 15 տարի, մենք տեսնում ենք, որ մեր գերակշիռ մասի անձնական տվյալները, մեր գրագրություններն ու խոսակցությունները, տեղաշարժն ու շատ այլ տվյալներ իսկապես գտնվում են վերահսկողության տակ:
Ցավալին այն է, որ այդ վերահսկողությունն իրականացվում է մեր իսկ կամքով ու թողտվությամբ: Բավական է միայն գրանցված լինել համացանցում ունենալ Սմարթ հեռախոս և վերջ: Մեկ անգամ արդեն ասել եմ և ամեն օր շարունակում եմ համոզվել, Գուգլը, Ֆեյսբուքը, Վայբերն ու այլ տրանսազգային կորպորացիաների պատկանող գործիքները մեր մասին գիտեն ավելին, քան մեր ծնողները, մեր պետության համապատասխան ծառայություններն ու որ ամենատարօրինակն է՝ մենք ինքներս: Լավ բանի չի տանում:
Զոհրապ Եգանյան-Facebook