Սերժ Սարգսյանի երդմնակալության համար Հայաստան ժամանած Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին երեկ «Հրապարակը» հարցրել է` եկել եք ապագա վարչապետի պաշտո՞նն ստանձնեք: «Ոոոոոոոոչ, ոչ»,- ժպտալով ասել է նա և բացատրեց, որ նման ցանկություն չունի: Ինչո՞ւ, Ձեր զբաղեցրած պաշտոնն ավելի՞ շահավետ է, նկատել է թերթը` հիշեցնելով, որ քաղաքապետի պաշտոնից Կարապետյանը հրաժարական տվեց հենց այդ պատճառաբանությամբ: Ի պատասխան` Կարապետյանը միայն բարձր-բարձր ծիծաղել է: Մի՞թե վարչապետի պաշտոնից մարդ կհրաժարվի, կատակել է թղթակիցը: «Պատկերացրեք, որ հնարավոր է» - ասեց Կարապետյանը:
Նախկին քաղաքապետը վարչապետ դառնալու ցանկություն չունի


