Եմենում Շիա կրոնական խմբավորման մզկիթներից մեկը պայթեցվել է։ Պայթյունը իրականացրել են դահեշականները։ 

Պայթյունը տեղի է ունեցել Եմենի մայրաքաղաք Սանաաի հարավ-արևելյան հատվածում, արդյունքում կա երեք զոհ և 10-ից ավելի վիրավոր։

Պայթյունը տեղի է ունեցել երեկ, մզկիթի դարպասներին մոտ: Մարդաշատ այս վայրում ավտոմեքենա է պայթեցվել։

Պայթյունից անմիջապես հետո դահեշականները հայտարարել են, որ նրանք են իրականացրել պայթյունը։