-Նախընտրական շրջանում Էրդողանը իր հռետորաբանությունում այն գիծն էր առաջ տանում, , թե ովքեր են Թուրքիայի թուլացումն ու մասնատումը <ցանկացողները> և դրա դիմաց նա խոստանում էր հաղթել` թույլ չտալու համար իր երկրի մասնատումը։ Հիմա, երբ արդեն նա ընդունում է, որ չի հաղթել, նշանակում է՝ Թուրքիայի մասնատման գործընթացն սկսել է։
-Այսօր Թուրքիայի կայունությանը, նույնիսկ աբողջականությանը սպառնացող համար առաջին խնդիրը քրդական հարցն է
-Տարածաշրջանային առումով Արևմուտքի համար Անկարան անհրաժեշտ էր իսլամական ահաբեկչությունը հովանավորելու, ֆինանսավորելու, տարածք տրամադրելու և այդ տարածքներից դեպի Իրաք և Սիրիա անարգել թափանցելու հնարավորություններ ստեղծելու։ Բայկ կա նաև միտում այդ դերակատարությունը կասեցնելու գործոնը, որը ավելի լավ երևում է ԱՄՆ նախագահի այն հայտարարությունից, որով առաջարկվու էր քայլեր ձեռնարկել «Իսլամական պետություն» խմբավորմանը միացող օտարերկրյա զինյալների հոսքը Թուրքիայի սահմանով դադարեցնելու համար:
- Այս հայտարարությանից կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ը ընդգծում է պաշտոնապես, որ Անկարան ֆինանսավորել, աջակցել և հովանավորել է իսլամ ահաբեկիչներին. ավելին. ժամն է կասեցնելու այս ընթացքը։ Հարց է դեռ, թե իրոք? ԱՄՆ-ը ուզում է այդ տեղաշարժը կասեցնել, բայց այն, որ կա պաշտոնական ճնշման գործոնը ԱՄՆ կողմից Անկարայի վրա, դա ակնհայտ է:
-Թուրքիայի կողմից ԻՊ-ի //իսլամական պետության//անարգել օժանդակությունների դիմաց նույն ինքը, Թուրքիայի համար <քաղաքական գին> ուներ, և հասել է այն ժամանակը, երբ նա պետք է վճարի այդ <գինը>:
- Անկարայի համար աշխահաքաղաքական առումով որոշակի ճնշման միջոց է դարձել նաև Հայոց Ցեղասպանության հարցը, որից պետք է առավելագույնս օգտվի ՀՀ-ը:
Գագիկ Համբարյան