Ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքող ցուցարարների.
Թանկագին ընկերներ,
Մենք՝ «Ազատություն» վրանային քաղաքի բնակիչներս և էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագների բարձրացման դեմ անժամկետ բողոքի ակցիայի մասնակիցներս, որը տեղի է ունենում Մոլդովայի Հանրապետությունում, Քիշնևում, ողջունում ենք և մեր աջակցությունն ենք հայտնում ձեզ՝ հայ ժողովրդի արժանապատիվ կյանքի իրավունքի և փողի քսակների իշխանությունից նրա ազատագրման համար ձեր պայքարում:
Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը, Մոլդովայի հանրապետության Էներգետիկայի կարգավորման ազգային տեսչությունը էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագների կտրուկ բարձրացման մասին որոշում է ընդունել:
Մենք գտնում ենք, որ նման որոշումը կբերի մոլդովայի քաղաքացիների մեծ զանգվածի աղքատացման, առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման և ինֆլյացիայի, ինչպես նաև կհարվածի Մոլդովայի Հանրապետության բնակչության առավել քիչ պաշտպանված շերտերին:
Այդ պատճառով, 24.07.2015-ին, մենք, մի շարք բողոքի ակցիաներ և երթեր անցկացնելուց հետո, մոլդովական օլիգարխ և Մոլդովայի դեմոկրատական պարտիայի փոխնախագահ Վլադիմիր Պլախոտնյուկի առանձնատան մոտ հիմնեցինք վրանային քաղաք, ում համարում ենք պետական գանձարանի միջոցների մսխման և որպես դրա հետևանք՝ մոլդովական Լեյի արժեզրկման հիմնական մեղավորը:
Բողոքը հայտարարված է անժամկետ և շուրջօրյա: Ամեն օր՝ ժամը 20:00-ին, Ազատության քաղաքում մենք բողոքի հավաքներ ենք անցկացնում, որտեղ իրենց արժանապատիվ կյանքի իրավունքը պաշտպանելու և նոր սակագները չեղարկելու խնդրագիրը ստորագրելու են գալիս Մոլդովայի բնակիչները:
Իշխանությունները ամեն օր փորձեր են ձեռնարկում ցրելու և տեղահանելու «Ազատության քաղաքը», ինչպես նաև ցուցարարների նկատմամբ տարբեր սադրանքներ են կազմակերպում, սակայն մեր «Ազատության քաղաքը» չի հանձնվում և ապրում է արդեն 5-րդ օրը:
Թանկագին ընկերներ,
Այնպես է ստացվել, որ Մոլդովայում և Հայաստանում օլիգարխիկ ռեժիմներ են հաստատվել, որոնք ծովահրեշի նման տարածել են իրենց ճանկերը և արնախումի նման խմում են իրենց ժողովուրդների կյանքը:
Միայն լայնածավալ քաղաքացիական բողոքը, որը կմիավորի քաղաքացիներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից և ազգային արմատներից, կարող է Մոլդովայի և Հայաստանի ժողովուրդներին ազատել օլիգարխների իշխանությունից:
Մենք ձեզ բոլորին տոկունություն, հաստատակամություն և կամք ենք ցանկանում Հայաստանի ապագայի համար ձեր պայքարում: Կորչի՛ փողի քսակների իշխանությունը: Կեցցե՛ Ազատությունը:
28, հուլիսի, 2015 թվական, Ազատության քաղաք, Քիշնև, Մոլդովայի Հանրապետություն