Նոր մեկնարկող առաջնությունում իրենց ելույթները «Փյունիկում» չեն շարունակի Ջերեմիա Ջոնը, Ռումյան Հովսեփյանը, Գրիգոր Հովհաննիսյանը, Մասիս Ոսկանյանը և Սեզար Ռոմերոն, տեղեկացնում է Հայաստանի չեմպիոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը պաշտպանի, կիսապաշտպանի ու նիգերիացի հարձակվողի հետ, իսկ Ռոմերոյի ու Ոսկանյանի հետ պայմանագրերի ժամկետն ավարտվելուց հետո կողմերը համաձայնության են եկել չերկարաձգել այն: