Eurasianet. org լրատվական- վերլուծական կայքն անդրադարձ է կատարել երեկ տեղի ունեցած դեպքերին` մասնավորապես կասկածի տակ առնելով Սերժ Սարգսյանի ընտրությունների արդյունքները, սակայն մյուս կողմից էլ նշելով, որ բնակչության մեծ մասը հիասթափված է Հովհաննիսյանից:
Սարգսյանի երդումնակալության արարողությունը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ծանր զինված ոստիկանական միավորումները շրջափակել էին համալիրը, որը ցույց էր տալիս փետրվարյան ընտրությունների արդյունքների վիճարկային լինելը: Հազարավոր հյուրերի դիմաց իր ձեռքը դնելով 7-րդ դարի Աստվածաշնչի վրա` Սարգսյանը խոստացավ ապահովել «Հայաստանի անվտանգությունը»: Հայաստանի Առաքելական եկեղեցու կաթողիկոս Գարեգին II-ը օրհնել է Սարգսյանի նախագահությունը:
Հովհաննիսյանը իր հազարավոր կողմնակիցերի հետ պնդում են, որ Սարգսյանի տարրերը կեղծել են ընտրությունները և ապացուցելու համար, որ չեն ընդունում Սարգսյանի անօրինական նախագահությունը հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Ազատության հրապարակում, որտեղ տեղի էր ունենում Րաֆֆի Հովհաննիսյանի երդումնակալության արարողությունը:
Հովհաննիսյանը, ձեռքը դնելով Աստվածաշնչի պատճենի վրա, խոստացավ,որ ժողովրդին կվերադարձնի իշխանությունը: Վիճարկելի ընտրություններից հետո Հովհաննիսյանը գլխավորեց Barev-ի հեղափոխությունը, սակայն նա չի կարողանում առաջարկել ժամանակակից քաղաքական ալտերնատիվ:
«Մենք հաճախ չենք հասկանում ինչ է ցանկանում Հովհաննիսյանը, սակայն բնակչությունը չի կարող վստահել մեկ այլ քաղաքական ներկայացուցիչի: Լսելով Րաֆֆիի ելույները, ես հասկանում եմ, որ ոչ մի բան չի փոխվի այս պետությունում և վաղը արտագաղթը կրկին աճ է արձանագրելու, քանի որ մարդիկ չեն կարողանում իրենց հույսը կապել ինչ-որ մեկի կամ ինչ-որ մի բանի հետ»,- այս մասին EurasiaNet.org-ին հայտնել է ընդդիմադիրների ճամբարից մեկը:
«Ես ունեմ հարազատներ Մոսկվայում և Վաշինգթոնում, որոնք մասնակցել են Հովհաննիսյանի հանրահավաքներին, սակայն այժմ մարդիկ հիասթափված են, քանի որ մարդիկ չեն կարող տեսնել մեկի, ով կարող է ղեկավարել մարդկանց և բերել փոփոխությունների»,- այս մասին նշել է Սարգսյանի քննադատներից մեկը:
Ազատության հրապարակում արարողություններից հետո Հովհաննիսյանը առաջնորդեց մարդկնաց դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ նրանք հանդիպեցին ոստիկանության պատնեշին, եղան բախումներ, մոտ 20 մարդ տեղափոխվել է ոստիակնություն: Այնուհետև Հովհաննիսյանը ճանապարհվեց Ծիծեռնակաբերդ, որտեղ ոստիականապետ Վլադիմիր Գասպարյանի հետ ծաղիկներ դրեցին 1915 թվականի ցեղասպանության հիշատակին: