Վրաստանի նախագահի աշխատակազմը հրապարակել է նոր մանրամասներ Թուրքիայում Միխեիլ Սաակաշվիլիի դիպվածի մասին:

Ինչպես չորեքշաբթի օրը հայտնում են Վրաստանի նախագահի աշխատակազմից, բժիշկները ստիպված են եղել Սաակաշվիլի երեք տեղից ուսի վրա տեղադրել կարեր:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, որ Սաակաշվիլին վնասվածք է ստացել հեծանիվով ամենօրյա զբոսանքի ժամանակ և վիրահատվել է Ստամբուլում գտնվող ամերիկյան հիվանդանոցում:

«Նախագահը երեք տեղից կոտրել է ուսը, ինչի կապակցությամբ կիրակի երեկոյան ենթարկվել է վիրահատության: Վիրահատությունից հետո Սաակաշվիլին մի քանի ժամ գտնվել է անզգայացման մեջ, իսկ վիրահատությունը կատարել է թուրք վիրաբույժ Մեհմեդ Դեմիրխանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բժիշկների խոսքերով Սաակաշվիլին ամբողջական վերականգման համար անհրաժեշտ կլինեն ամիսներ:

Նախագահի աշխատակազմի խոսքերով նախագահը երկու օր անցկացրել է հիվանդանցում, իսկ երեքշաբթի օրը հանդիպումներ է անցկացրել Անկարայում: Չորեքշաբթի օրը նա վերադարձել է Թբիլիսի:

Նշենք նաև, որ այսօր համացանցում հայտնվել էր մի տեսահոլովակ, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է Սաակաշվիլիի հեծանիվը բախվել բեռնատարի հետ: Այս մասին նշում է ադրբեջանական Trend լրատավական գործակալությունը: