Հոլիվուդյան հայտնի աստղերը նկարահանվել են մի քաղաքական բնույթի հոլովակում, որում կոչ է արվում ԱՄՆ Կոնգրեսին աջակցել Իրանի հետ գործարքը: Հոլովակում  երևում են հայտնի դեմքեր ինչպիսիք են են Մորգան Ֆրիմանը, Ջեք Բլեքը, Նատաշա Լայոնը: Բացի հոլիվուդյան աստղերից նաև Հորդանանի թագուհի Նուրը, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Թոմաս Պիկերինգը և ԿՀՎ-ի նախկին աշխատակից Վալերի Փրեյմը:

 

Տեսանյութը պատրաստել է «Global Zero» ընկերությունը, որը հանդես է գալիս որպես զինաթափման կողմնակից: «Համաձայնագիրը, որն այսօր դրված է սեղանին, լավագույն երաշխիքն է այն բանի, որ Իրանը չի ստեղծի պայթուցիկ: Եթե Կոնգրեսը մերժի այն, ապա Իրանին ոչինչ հետ չի պահի միջուկային զենք ստեղծելուց, և արդյունքում Մերձավոր Արևելքում կվերսկսվի սպառազինությունների մրցավազքը»,- նշում է Ֆրիմանը:

Աստղերն ու հայտնի դեմքերը կոչ են անում ամերիկացիներին դիմել կոնգրեսմեններին և սենատորներին և աջակցել Իրանի հետ գործարքը: Իսկ Բլեքն իր խոսքն ավարտում է Սթինգի՝ սառը պատերաղզմի տարիներին ստեղծված «Russians» հակապատերազմյան երգի տողերով. «Եվ ես ասում եմ քեզ, թե հույս ունեմ, որ իրանցիները ևս սիրում են իրենց երեխաներին»:

Հինգշաբթի օրը Բարաք Օբաման ևս հանդես եկավ նմանատիպ կոչով, ով անց էր կացնում հեռուստակոնֆերանս հասարակական կազմակերպությունների հետ: Եթե պայմանավորվածությունը չիրագործվի, ապա «...մենք կրկին կհայտնվենք զինված կոնֆլիկտի ճանապարհին»,- նշում է Սպիտակ տան ղեկավարը: