Ռուսական «Օդնակո» պարբերականի գլխավոր խմբագիր Միխայիլ Լեոնտևն իր վերջին հոդվածում անդրադարձել է Հայաստանին։ Այս «վելիկոռուսկի» շովինիստը և ֆաշիստը փայլատակել է իր ՀԱԿԱՀԱՅ կեցվածքով։ Ըստ Մ.Լեոնտևի, եթե Ռուսաստանը չլիներ, ապա Հայաստանը կլիներ Ղրղզստանի և Մոլդովայի նման ՉԿԱՅԱՑԱԾ երկիր. «Եթե մենք չլինեինք, ապա Հայաստանը չէր լինի քարտեզի վրա։ Հայաստանն այն տեսքով, ինչ որ հիմա կա՝ պարտական է Ռուսաստանին։ Հայաստանը տոտալ կախվածության մեջ է ռուսական էներգակիրներից, էլ չեմ ասում պաշտպանության ոլորտի մասին...»,-շարունակում է իր վայրահաչությունը ռուս լրագրող կոչեցյալը։ Այո, համաձայն եմ, որ ներկայիս Հայաստանի քարտեզի հեղինակը ՏԱԿԱՆՔ ռուս կոմունիստներն են, որոնք 1921 թ. սիրախաղի մեջ մտնելով թուրքերի հետ Հայաստանին թողեցին իր պատմական հայրենիքի ընդամենը 10%։
Ու այս ամենի համար մենք պետք է ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնենք մեր ռուս «բարեկամներին»։ Լեոնտևի նման ոչնչությանը պետք է հիշեցնել, թե ինչպես ստացվեց, որ Հայսատանը, ով ունի ԻՐԱՆԻ նման հարևան, հայտնվեց ռուսական էներգակիրներից կախվածության մեջ։ Բազմիցս մեր հարավային հարևանը առաջարկել է կառուցել նավթա և գազամուղներ դեպի ՀՀ, ինչպես նաև ԿՐԿՆԱԿԻ էժան գնով գազ մատակարարել Հայաստան, քան պաշտոնական Երևանը գնում է Ռուսաստանից։ Այս մասին նաև հայտնել է Իրանի դեսպանը Հայաստանում։ Չնայած մեր ՍՏՐԿԱՄԻՏ և ռուսների հետույքը մտած մի քանի պաշտոնյաների՝ Իրանի դեսպանին հերքելու փորձերին, Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը շարունակեց պնդել, որ Իրանը ՊԱՏՐԱՍՏ է Հայաստանին ԷԺԱՆ գազ մատակակարել։ Այս անտաղանդ դեբիլը մինչև հիմա չհասկացավ,որ ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմաբազան ինչքան որ պաշտպանում է մեր երկրի սահմանները, այնքան էլ պաշտպանում է ՌԴ-ի շահերը Հարավային Կովկասում՝ զսպաշապիկի դեր կատարելով ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ քաղաքականություն վարող տարածաշրջանի երկրների համար։ Ու այս ամենից հետո Կրեմլին մոտ կանգնած այս տկարամիտը մեզ երեսով է տալիս։ Սակայն Մ.Լեոնտևը այսքանով չի սահմանափակվում։
Ադրադառնալով Արցախյան գոյամարտին այս հարբեցողի ծնունդը կրկնում է այն, ինչ Հայաստանի և Արցախի դեմ տեղեկատվական պատերազմում բարբաջում են ազերիներն ու թուրքերը։ Լեոնտևի կարծիքով, եթե Ռուսաստանը չլիներ, ապա Հայաստանը չէր հաղթի Ադրբեջանին։ Ստիպված եմ մի քանի դրվագ հիշեցնել Արցախյան պատերազմից։ Կոմունիստանակ աստառով Ռուսական կայսրությունը, որը գործում էր ԽՍՀՄ «բրենդի» ներքո, 1990 թ. հունվաին ՅՈԹ օր մատը մատին չտվեց և սպասեց մինչև ազերի մարդասպաները 250 հազար հայի կվտարեն Բաքվից,1991 թ. գարնանը կազմակերպեց «Կոլցո» օպերացիան և հայաթափ արեց Դաշտային Արցախի 19 գյուղ։
ԽՍՀՄ փլուզման պահին Ադրբեջանին մի քանի օր շուտ զենք և զինամթերք տրամադրեց, քան ՀՀ-ին, որի պատճառով ազերիները լայնամասշտաբ հարձակում սկսեցին և տարածքային մեծ կորուստներ հասցրեցին հայերին։ Լեոնտևը մոտանում է, որ ազերիների նախագահ Հեյդար Ալիևի խնդրանքով էր, որ Արցախում հաստատվեց զինադադար և ադրբեջանցիները ի ՇՆՈՐՀԻՎ ՌԴ նախագահ Բորիս Ելցինի պահպանեցին Գանձակը և Եվլախը, որոնք արդեն դատարկվել էին։ Այո,Ռուսաստանը օգնել է Հայաստանին։ Սակայն դա չի նշանակում, որ Բաքվի դեմ տարած հաղթանակում ՀԱՅ ժողովուրդը պարտավոր է Մոսկվային։ Իսկ վերջում էլ այս տհասը փորձում է աղավաղել ՆՈՐԱԳՈՒՅՆ պատմությունը։ Ըստ ռուս լրագրողի, եվրասիական ինտեգրման գործընթացը ավելի ձեռնտու է Հայաստանին, քան Ռուսաստանին։ Սա ուզում է ասել, որ չգիտի, թե Հայաստանը ինչպես դարձավ Վ.Պուտինի իդեա ֆիքս պրոեկտի անդամ։
Կիսելյովների, Լեոնտևների և այլ հարբեցողների այս վայրահաչության համար ՄԵՂԱՎՈՐ են ՄԵՐ իշխանությունները, որոնք այնքան թույլ են, որ թույլատրել են սրանց նմաններին վիրավորել հայ ժողովրդին։ Կրեմլյան այս «լրագրողների» հակահայ կեցվածքը մտորումների առիթ է տալիս։ Մի երկու հարց էլ ես ունեմ Մ.Լևոնտևի նման ամենագետին։ Կուզենաի իմանալ, թե ինչ է մտածում «Ռոսնեֆտի» մամլո խոսնակը այն մասին, թե ինչո՞ւ ՌՈՒՍՆԵՐԻՆ ՉԵՆ սիրում մերձբալթյան ժողովուրդները, ուկրաինացիները, լեհերը, հունգարացիները, բուլղարացիները, ռումինացի-մոլդովացիները, վրացիները, ֆինները և շատ այլ ժողովուրդներ, որոնց պետականաշինության կայացման գործում, ինչպես ասում են իրենք ռուսները՝ «մեծ» դեր են ունեցել։ Եվ բոլորին հարգող և աշխարհի «հզորագույն» երկիր Ռուսաստանը 21-րդ դարի սկզբին ինչո՞ւ է մոտավորապես այն նույն սահմաններում, ինչ Իվան Ահեղի օրոք (16 դ.)...
Իմ կարծիքով, եթե Կրեմլի քաղաքականությունը այսպես շարունակվի և վերջինիս հովանու ներքո այսպիսի «հոդվածները» շատանան, ապա Մոսկվան իրոք կկորցնի Հայաստանը։ Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ։ Սակայն ռուսները և ռուսական ԼԾԻ տակ իրենց լավ զգացող ստրկամիտ հայ պաշտոնյաները պետք է իմանան, որ այս ամենը երկար շարունակվել չի կարող։
ՀՀ Արտգորնախարարությունն էլ, եթե մի քիչ ինքնասիրություն ունի, այս լպրծունին կհայտարարի պերսոնա նոն գրատա, ինչպես դա արել են Լատվիան, Վրաստանը, Ուկրաինան և ԵՄ երկրները։
Շատ կուզենայի նաև այս հոդվածի վերաբերյալ իմանալ Արտաշես Գեղամյանի & Co կարծիքը։
Հ.Գ. Այս հոդվածը հենց այնպես լույս չի տեսել։ Մ.Լեոնտևը «սովորական» լրագրող չէ։ Նա բավական թանկ է վաճառում իրեն և կատարում է վերադասների կամ ԽՈՇՈՐ պատվիրատուների «զակազները»։ 2014 թ. հունվարի 14-ից այս անձը «Ռոսնեֆտի» մամլո խոսնակն է՝ Իգոր Սեչինի «լեզուն ու բերանը»։ Իսկ Հայաստանում «Ռոսնեֆտի» դուստր ձեռնարկություններից է ՏԽՐԱՀՌՉԱԿ ՀԷՑ-ը և նրա հարբեցող և հանցագործ տնօրեն Եվգենի Բիբինը։
Հեց այս հանգամանքով էլ կարելի է բացատրել Մ.Լեոնտևի հոդվածի լույս տեսնելը։ Ի.Սեչինը շատ ծանր է տարել իր «փոքր եղբոր»`Ե.Բիբինի պարտությունը և Լեոնտևի արտաքնոց-բերանով պատասխանում է հայերին և Հայաստանին։
Չկայացած ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ Ռուսաստանը չի կարող ունենալ կայացած ռազմավարական գործընկերներ։ Գործընկերները նրա նման չկայացած են՝ Բելոռուս,Ղազախստան,Հայաստան...
Գագիկ Համբարյան՝ ֆեյսբուք