Մոտ ժամանակներս Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագրերը Ռամոսի և Պեպեի հետ:
Կենտրոնական 2 պաշտպանների հետ համաձայնությունները կստորագրվեն մինչև նոր մրցաշրջանի սկիզբը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռամոսի հետ պայմանագիրը նախատեսվում է մինչև 2020 թվականը, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 8.5 մլն եվրո:
Ինչ վերաբերում է Պեպեին, ապա պաշտպանն իր ապագան կապում է բացառապես «Ռեալի» հետ և ծրագրում է կարիերան ավարտել «Արքայական ակումբում»:
Վերջերս մադրիդցիները երկարաձգել են նաև 3-րդ կենտրոնական պաշտպան Ռաֆայել վարանի հետ՝ մինչև 2020 թվականը:
Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ծրագրում է մրցաշրջանի ընթացքում գործի դնել բոլոր 3 պաշտպաններին, իսկ 4-րդ կենտրոնական պաշտպանը կլինի երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը: