«Հրապարակ» թերթը գրում է. «Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանն ազատվել է աշխատանքից: Մեր տեղեկություններով՝ նա աշխատանքի է անցել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում, որտեղ ևս զբաղվելու է լրատվամիջոցների հարցերով: Երվանդ Զախարյանի մամուլի քարտուղարի պաշտոնն այժմ թափուր է:
Ի դեպ, թափուր է նաև արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը: Ծովինար Խաչատրյանը, ով այժմ արձակուրդում է, չի վերադառնա նախկին աշխատանքին, նա հեռացել է արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ միասին: Բայց այստեղ մամուլի քարտուղար նշանակելուց առաջ նախևառաջ սպասում են նոր նախարարի նշանակմանը, ինչն ուշանում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում