Ամեն տարի` օգոստոսի 5-ին, նշվում է Lուսակրի միջազգային օրը: 1914թ.-ի այս օրը ամերիկյան Քլիվլենդ քաղաքում առաջին անգամ հայտնվեց ժամանակակից լուսակիրների «նախնին»: Այն ուներ կարմիր և կանաչ լամպեր և լույսի փոփոխման ժամանակ ձայնային ազդանշան էր արձակում: Լուսակիրը ստեղծել է բրիտանացի Ջեյ Նայթը դեռևս 19-րդ դարում: Այս սարքը տեղադրվել էր Լոնդոնում՝ պառլամենտի շենքի դիմաց, 1868թ.:
Երեք տարի անց լուսակրի լամպը պայթել էր և վիրավորել ոստիկանի: Դեպքից հետո լուսակիրների մասին մոռացվել էր գրեթե 50 տարի՝ մինչև 1910թ., երբ ստեղծվեց առաջին ավտոմատ լուսակիրը՝ երկու գույնի լամպերով:
Երեք գույնի լամպերով լուսակիրներ առաջին անգամ տեսան ամերիկյան Դեթրոյթ և Նյու Յորք քաղաքի բնակիչները 1920թ.:
Աստիճանաբար լուսակիրները տարածվեցին Եվրոպայի և Ամերիկայի տարբեր քաղաքներում, իսկ այնուհետև՝ ամբողջ աշխարհում:
Սևակ Գրիգորյան՝ ֆեյսբուք