«Օգոստոսի 4-ին 23-ամյա հղի Ջուլիետա Գասպարյանը մահացավ, ով ծանր վիճակում Գյումրիից տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ, ապա հուլիսի 29-ին «Էրեբունի» ԲԿ: Մեր հարցին՝ եթե ժամանակին բժիշկները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեին, արդյո՞ք չէր հաջողվի փրկել կնոջ կյանքը, առավել ևս, որ նա ի սկզբանե ռիսկային վիճակում է եղել՝ սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պատասխանեց.
«Նա վաղուց տառապում է սրտի հիվանդություններով... Չնայած ժամանակին համապատասխան բուժօգնությանը՝ կյանքը փրկել չի հաջողվել», ապա հավելեց, որ ի սկզբանե հակացուցված է եղել հղիությունը: Այսինքն՝ ի՞նչ է ենթադրում սա, չե՞ն պատժվելու բժիշկները: «Բողոքն ու մահվան դեպքը դեռ չեն նշանակում բժշկի մեղք»»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: