Բոբ Թովմասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վեցերորդ զգայանի էքստրասենս Անի Մաջնունյանը, ըստ շրջանառվող տեղեկատվության սպանված է: Մինչդեռ, դիտեք տեսանյութի վերջին հատվածը. երգիչ Նարեկ Մակարյանը, նախազգուշացրել էր, որ Անիին հետևում են: Անին հավաստիացրեց, որ իրեն հետևում է իր պահապան Ս Նարեկ աղոթամատույցը: Իսկ գուցե այդպես չէ:

Նարեկը ճանաչեց Գաբիին, և երկուսն էլ ասացին, որ սև մոգը լավ է ճանաչում սև մոգին: Այսինքն թե երգիչ Նարեկ Մակարյանի մոտ ևս որոշ գերբնական հատկություններ կան: Իսկ գուցե Նարեկն հենց այդ ուշերի ազդեցությամբ ինչ որ բան էր տեսել ու զգացել և զգուշացնում էր Անիին`շեշտելով էլ, որ հետևողը բացասական էներգետիկայով մեկն է: Հարցականներ, որոնք դեռ երկար կմնան անհայտ` օդից կախված»:

Դիտեք 50:30-ից սկսած։