«Քանի որ Ձեզ մշտապես հետաքրքրում են, թե մենք ինչ տրամադրության մեջ ենք, ինչի համար ենք ցավում, ինչ մեղք ենք գործում և որ մեղքի համար ենք մեզ վատ զգում, պետք է խնդրեմ Ձեզ, որ Ձեր քաղաքական կեցվածքում այդ նրբերանգները պահպանվի: Մեր հասարակությանն է պետք, որ չտարածվի չարություն մեր երկրում»,­ այս մասին այսօր՝ ԱԺ­ում, Ազգային Ժողով­Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցերին:

«Իհարկե, բազմաթիվ բացթողումներ, սխալներ եղել են այս տարիների ընթացքում և ինձ թվում է կհամաձայնեք, որ չի սխալվում այն մարդը, ով ոչ մի բան չի անում»,­առանձնացրեց Տիգրան Սարգայանն ու հավելեց, որ չի կիսում պատգամավորի գնահատականները իրենց աշխատանքի վերաբերյալ:

 Զարուհի Փոստանջյանն օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքի լիազորություններից Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ պետք է աներ կառավարությունը այս 5 տարիներին, որ չի արել և որի հետևանքով 37 տոկոս աղքատություն է գրանցվել, արտագաղթի մեծ թվեր են եղել։

Տիգրան Սարգսյանը պատասխանելով պատգամավորի հարցին,  ասաց.«Համաձայն չեմ, որ մենք  ձախողել ենք, մենք արել ենք առավելագույնը, որ բացառենք այդ բացասական երևույթները, որ եղել են մեր հանարապետությունում մեղմենք: Մեր հիմնական թերացումներից մեկն այն է, որ մենք չեն կարողացել Ձեր հետ գանք այն համաձայնությանը, որ  չենք  կարողացել Ձեզ համոզել, որ մեր ախտորոշումներն իրականությանն ավելի մոտ են, քան ձեր ախտորոշումները»: