Մի քանի ամիս առաջ մի բավական բարձր կոչում ունեցող պաշտոնաթող հայ զինվորականի հետ զրուցում էի նրա տանը: Բարձր կրթվածության ու կեցվածքի տեր մարդ էր զրուցակիցս: Ամեն բանից խոսեցինք՝ ռազմական քաղաքականություն, բանակի վիճակ, ռուս-վրացական պատերազմ, տնտեսություն, Չինաստան, ահաբեկչություն և այլն: Զրույցը հետաքրքիր էր այդ մարդուն ճանաչելու տեսանկյունից հատկապես: Զրույցի ժամանակ հանգիստ նստած, որևէ բանից չկաշկանդված թեյ էինք խմում, երբեմն սուր բանավիճակում:

Զրույցի ժամանակ հանկարծ զանգ եկավ զրուցակցիս. նա, նայելով զանգահարողի համարին, նստած տեղից ոտքի կանգնեց ու սկսեց ռուսերեն, մի տեսակ զեկուցային ոճով, բայց ոչ բանակային ոճով պատասխանել զանգահարողին: Ակնհայտ էր, որ նա մի տեսակ լարվեց և միաժամանակ շոյվեց այդ զանգից՝ կարծես մոռանալով, որ սենյալում մենակ չէ: Պարզ էր, որ զանգահարողը գործող կամ պաշտոնաթող ռուս զինվորական էր: Դրանից հետո նրա դեմքի արտահայտությունը մի տեսակ փոխվեց, նա իրեն ավելի ինքնավստահ ու կարոևորված զգաց կարծես:

Մի տեսակ մեր զրույցը, համենայն դեպս ինձ համար, այդ զանգից հետո չստացվեց: Ես որևէ առումով ինձ իրավունք չեմ վերապահում գնահատելու այդ մարդուն, նրա՝ հայրենիքի ու պետության առջև վաստակը, կեցվածքը: Սակայն մի բան ներսումս ըմբոստացավ այդ մարդու պահվածքի մեջ:

Որքան էլ մենք գիտենք ռեալությունը ռուսների, մեր, մեր անվտանգության ապահովման մասին, մենք պետք է հասկանանք ու վերջապես ընդունենք, որ մենք ենք էս փոքր, հազար խնդիր ունեցող «անտեր» երկրի տերը: Ու մեր սպան որևէ ցուցիչով չի կարող ցանակցած վիճակում ստորադասվել որևէ երկրի սպայից, դեռ ավելին՝ հաճախ մի քանի գլուխ բարձր է...

Ալեն Ղևոնդյան՝ ֆեյսբուք