«Հրապարակ» թերթը գրում է.

«Արդարադատության պաշտոնանկ արված նախարար Հովհաննես Մանուկյանը հուսահատված և հիասթափված է, դեպքերի նման ընթացքն ու զարգացումն իր համար շատ անսպասելի էին: Դեռևս գարնանը նախարարը լավ գիտեր, որ հրաժեշտ է տալու պաշտոնին, գնալու է դիվանագիտական աշխատանքի, սակայն «չարաբաստիկ» իրադարձությունների պատճառով նրան պաշտոնանկ արեցին հենց արձակուրդում եղած ժամանակ:

Նախկին նախարարն այլևս հույսը կտրել է Հայաստանում և դրսում որևէ պետական պաշտոն ստանալու հեռանկարից: Իհարկե, հետագա կեցության խնդիր Հովհաննես Մանուկյանը չունի, նա մի շարք բիզնեսներ ունի, որոնցով կապահովի իր և ընտանիքի բարեկեցությունը, օրինակ՝ վարձակալությամբ բազմաթիվ տարածքներ ունի տված:

Հունաստանում անցկացրած հանգստից հետո նախկին նախարարը վերադարձել է, սակայն այդպես էլ նախարարություն չի գնացել, աշխատակիցներին հրաժեշտ չի տվել ու որևէ բան չի պարզաբանել իր հեռացման վերաբերյալ, անձնական իրերն էլ նախարարության աշխատողներն են հավաքել և ուղարկել:

Ակնհայտ է, որ այս մութ պատմությունից հետո նախկինում բաց և հանրային գործող Հովհաննես Մանուկյանն այժմ ավելի պարփակված է, սահմանափակել է նաև իր շփումները»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: