«6-րդ զգայարան» հաղորդաշարի սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի մարմինը երեկ հողին հանձնեցին: Թերթը զրուցել է էքստրասենսի հարազատների հետ:

««Ի՞նչ գործ ունեն անձնական կյանքի հետ՝ հատկապես, որ նա մահացած է և չի կարող պատասխանել դրանց»,- սրտնեղած նշեցին հարազատները՝ հորդորելով հանգիստ թողնել Անիին և նրա շրջապատին ու ստահոդ լուրերով էլ ավելի ցավ չպատճառել սգի մեջ գտնվող հարազատներին:

«Ապշած ենք, չենք կարողանում հասկանալ՝ ինչպես կարող են էդ տեսակ մարդու մասին ըտենց բան գրեն, ի՞նչ էր արել. ինչ խուլիգանություն ասես՝ գրում են: Գաբրիելի մոր ելույթներն էլ հերյուրանքներ են, ո՞վ է թույլ տվել, ինչպե՞ս կարելի է մահացած կնոջ հասցեին նման հերյուրանքներ գրել»,- նշեցին նրանք:

Հարազատները շեշտեցին, որ ոչ միայն սուտ են Անիի՝ սիրեկաններ ունենալու պատմությունները, այլև այն, որ Անին իր Երևանի բնակարանը նվեր է ստացել: «Իր մայրը Հոկտեմբերյանի տունը վաճառել է՝ էդ տունը առել»,- պնդեցին նրանք:

Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ (Մխիթար) Մխիթարյանը հայտնի պատմաբան, լեզվաբան Մովսես Նաջարյանի որդին է: Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկութոյւնների՝ Մուշեղի հորեղբայրն էլ հոգևորական է, ծառայում է Ավստրալիայի եկեղեցիներից մեկում, հայտնի է որպես Հայկազուն եպիսկոպոս Նաջարյան»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: