«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամեն տարի ամռանը, երբ Հայաստանում սկսվում է բերքահավաքը, եւ գյուղացիներն իրենց աճեցրած բերքն իրացնելու խնդրի հետ են բախվում, մշտապես նույն պատկերին ենք ականատես լինում. գյուղմթերքը խոստացվածից անհամեմատ ավելի էժան է մթերվում: Այն աստիճան, որ գյուղացիները լավագույն դեպքում մի կերպ կարողանում են իրենց ծախսած գումարները ետ ստանալ, իսկ զարգացման մասին խոսք անգամ լինել չի կարող:

Իհարկե, իշխանական լրատվամիջոցներում կարելի է ամեն օր հանդիպել գյուղատնտեսության նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանի հարցազրույցներին, եւ տպավորություն է ստեղծվում, որ նա օր ու գիշեր չի քնում եւ միայն գյուղացիների հոգսերի մասին է մտածում:

Սակայն իրականում նա այդպես էլ չի կարողանում մի պարզ հարց լուծել, որպեսզի գյուղմթերքի մթերման ժամանակ վերամշակող ընկերությունները մթերվող ապրանքի գներն արհեստական չգցեն:

 

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: