Վրաստանի Սադախլու գյուղից մինչև Բաթումի շուրջ 400կմ է: Այդ ողջ ճանապարհի վրա /Թբիլիսի-Գորի հատվածում/ տեղադրված է ընդամենը 2 արագաչափ, որի մասին, մինչ նրան հասնելը, երկու անգամ մեծ տառերով առկա է զգուշացում:
Հայաստանի Բագրատաշեն գյուղից մինչև Երևան շուրջ 230կմ է, որում տեղադրված է 13 արագաչափ:
Նշեմ, որ Վրաստանի տարածքում իներցիայի ուժով փնտրում էի կարմիր գծով պատված տարածք` ավտոմեքենան կանգնեցնելու համար, սակայն այդպես էլ չգտա...
Հ.Գ. Երիցս ճիշտ է, որ իրավունքը չի վաստակվում, այն նվաճվում է...
Նորայր Նորիկյան՝ ֆեյսբուք