Կիրակի երեկոյան որոշեցի մոմ վառել ս.Կաթողիկե Աստվածածին և ս.Աննա նորակառույց եկեղեցում: Գնեցի մոմերը, բայց այդպես էլ աղոթքից հետո բախտ չվիճակվեց ոչ ինձ և ոչ էլ եկեղեցի այցելած մյուս հավատացյալներին, զբոսաշրջիկներին վառել մոմերը: Չգիտես ինչու, նույնիսկ նորակառույց ս.Աննա եկեղեցում արգելված է մոմ վառել, այն թույլատրվում է բակում, որտեղ երևանյան մշտական քամիների, տեղումների ժամանակ բացարձակապես անհնար է դառնում հավատացյալների մոմավառությունը: Անհասկանալի է, թե ինչու նախատեսված չէ համապատասխան սրահ, սենյակ… Պատճառը ո՞րն է…
Էլ չեմ խոսում Կաթողիկե եկեղեցու խղճուկ վիճակի, խորհրդային տարիների գյուղական պահեստները հիշեցնող դռների, մութ ու ցուրտ տարիների փնթի լարանցումները հիշեցնող ու անճաշակ, անճոռնի լապտերների մասին…
Մանրուքնե՞ր են… Իմ կարծիքով ոչ: Սա եկեղեցիական այրերի, պաշտոնյաների, այդ իրավիճակի պատասխանատուների աշխատաոճն է հավանաբար, վերաբերմունքը սրբավայրերի, հավատացյալների վերաբերյալ…
Հավատքի հարցերում մանրուքներ չկան, հավատացյալներին եկեղեցուն, հավատքին կապել ու պահել է պետք և ոչ թե վանել, հիասթափեցնել... Հավատացյալը մոմը ձեռքին, քամուց քշվածի նման, մի կերպ լուցկի ճարելով, տասնյակ անգամ վառելու անհույս փորձերից հետո, անձրևին, ձյանը, բուք ու բորանին անհույս փորձարկումներից հետո այլևս այդ եկեղեցին չի այցելի…
Հաստատ… Իսկ հետո՞…
Ռոբերտ Մելքոնյան՝ ֆեյսբուք