Պտուղների և հատապտուղների մեջ ամենից շատ երկաթ պարունակում է ելակը: Ժողովրդական բժշկության մեջ ելակը օգտագործում են գաստրիտների, ստամոքսի խոցի, շաքարախտի, երիկամային եւ լյարդի քարերի ժամանակ: Ելակը արժեքավոր է սակավարյունության դեմ:

Հյութեղ և հաճելի բույրով այս հատապտուղը շատ համեղ է ու գրեթե բոլորի կողմից սիրելի, բացի այդ, այն նաև ուժ է հաղորդում: Ելակը ֆոլաթթվի անփոխարինելի աղբյուր է, որը ամրացնում է սրտամկանը և պաշտպանում ծերունական թերամտությունից, հետևապես այս հատապտղի սիրահարները հնարավորություն ունեն առողջությունը պահպանել մինչև խոր ծերություն: Հնուց ի վեր ելակը համարվել է սիրահարների հատապտուղ: Հետազոտությունների համաձայն` ելակը թեժացնում է ցանկությունը: Ի դեպ, այս փաստը ճշմարտացի է թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց համար: Պատճառը ցինկն է, որը մեծ քանակությամբ առկա է սերմերի մեջ: Ցինկը կարևոր տարր է, որը խթանում է սեքսուալ գրգռվացծությանը: