Վերջին օրերին մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձերը վճարվել են էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ Էլեկտրաէներգիայի և բնական պաշարների նախարարությունից:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձերը վճարվել են «Որոտանի ՀԷԿ» ՓԲԸ-ի գույքի օտարումից առաջացած միջոցներից:
Վճարված աշխատավարձերի ընդհանուր գումարը կազմում է 5309 մլն ՀՀ դրամ: