Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ այս առավոտից մայրաքաղաք Դամասկոսի գրեթե բոլոր շրջանները ռմբակոծվել են։
Ավելի քան 50 հրթիռներ են ընկել մայրաքաղաքի տարբեր շրջաններում, խաղաղ բնակիչների, հիվանդանոցների տեղեկությունների համաձայն, գրանցվել է 12 զոհ և ավելի քան 60 վիրավոր։
Ռմբակոծումը դեռ շարունակվում է։
Նյութական ահավոր վնասներ են պատճառել պայթյունները։