Սեպտեմբերի 3-6-ին Հայաստանում «Շանթ-2015» անվանումը կրող զորավարժություններ կանցկացվեն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այս մասին, այսօր՝ կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Կառավարությունը հաստատել է զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների կարգն ու մեթոդիկան:
«Մենք արդեն զորավարժություններ ենք իրականացրել՝ ուղղված զինծառայողների պրակտիկ ունակությունների բարձրացմանը»,-ասաց նախարարը: