Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները օգոստոսի 12-ին, ժամը 08.30-ին, Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի թիվ 3/3 շենքի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել պատժի կրումից խուսափող, 48-ամյա Արմեն Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեակն օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն` առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով: