««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին ՀՀ վճռաբեկ դատարանը կհրապարակի ՀՀ ֆինանսների նախարարության և «Երևան գարեջուր» ընկերության միջև դատական վեճի վերաբերյալ իր որոշումը: Հարկայինը դեռևս անցած տարի ստուգումներ էր իրականացրել «Երևան գարեջրում» և 650 միլիոն դրամով տուգանել: Ակտն ընկերությունը դատական կարգով բողոքարկել էր:
Մեր տեղեկություններով՝ խնդիրը քննարկվել էր նաև Սերժ Սարգսայանի մոտ, և նա խոստացել է հարցը կարգավորել: «Երևան գարեջրի» սեփականատերը, ինչպես հայտնի է, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանն է՝ Կիլիկիայի Հակոբը:
Երեկ նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Չեմ ցանկանում, որպեսզի որևէ տնտեսվարողի վրա նման տուգանք կիրառվի, դա հավասար է նրան, որ տվյալ տնտեսվարողը պետք է դադարեցնի իր գործունեությունը: Առաջիկայում վճիռը կկայացվի:
Չեմ կարծում, որ փակման վտանգ կա. արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: