Ցանկացած երկրի կառավարություն երկիրը տանում է զարգացման այն ճանապարհով, որը ինքն է պատկերացնում և դա բնական է: Պարզապես այստեղ մեր բախտը չի բերել այն առումով, որ մեր կառավարությունում շատերը ավելի շատ պատկերացում ունեն կազինոներից ու բուրժուական ժամանցների սիրահար են: Հետևաբար, Հայաստանը կդառնա ոչ թե բարձր տեխնոլոգիական ,հզոր արդյունաբերական երկիր, այլ փոքրիկ կազինո բաց երկնքի տակ և ժամանցի վայր Արարատի ստորոտին: Ու այս տեսանկյունից բնական է, որ հայրենի կառավարությունը Մարզահամերգային համալիրը ոչ միայն ծիծաղելի գնով վաճառեց մի ինչ որ անհայտ ընկերության, այլ թույլատրեց, որ այնտեղ կառուցվի հերթական խաղատունը:Սա իսկը մեր կառավարության տրամաբանությամբ ու ոճով է:Մյուս զավեշտն այն է , որ կառավարության պաշտոնական կայքում նշվում է, որ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝... ՛՛Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգայինի շրջակայքում կստեղծվի ընտանեկան ուղղվածության կենտրոն՛՛....փաստորեն Հայաստանում (ընդ որում նաև աշխարհում) ստեղծվում է առաջին ԸՆՏԱՆԵԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱԶԻՆՈՆ և բացառված չէ, որ առաջիկայում կառավարության հատուկ որոշմամբ կազինոյում խաղալը համարվի հատուկ սպորտաձև, մտցվի օլիմպիական մարզաձևի մեջ, հիմնվի ֆեդերացիա և այս պարագայում հայաստանի մի շարք հայտնի ընտանիքներ կարող են ազատ այդ կազինոյում խաղան և մրցեն միմյանց հետ կրած և տանուլ տված գումարի չափով ու խփեն այնքան ինչքան ուզեն.ահա ձեզ ընտանեկան ուղղվածության կենտրոն...
.Ճիշտ է Հայաստանի տնտեսությունը վաղուց դարձել է ընտանեկան ոճի բիզնես, բայց որ ընտանեկան ոճի կազինո էլ կարող ենք ունենալ՝ դա արդեն ՆՈՈՒ ՀԱՈՒ է...
Իսկ իրականում այս ամենը զավեշտալի է և ողբերգական,երբ Հայաստանում արդեն խաղատուն են կառուցում Ծիծեռնակաբերդի հարևանությամբ ու բացառված չէ, որ վաղը կազինո կառուցվի նաև Էջմիածնի տաճարի հարևանությամբ...
Հ.Գ.Այնպիսի տպավորություն է, կարծեք մեր կառավարությունը գործում է ամեն ինչ տանուլ տված խաղամոլի ոճով, երբ ևս մեկ պարտիա խաղալու համար վաճառում է վերջին ունեցվածքը ու դնում կոնին՝ լավ իմանալով, որ էլի պարտավելու է...իսկ սա արդեն հիվանդություն է....
Էդգար Առաքելյան՝ ֆեյսբուք