Քաղաքացի Զոհրաբ Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքին հարող հատվածում ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են իր վարած ավտոմեքենան և, պարզելով, որ մեքենան վարում է ոգելից խմիչքի ազդեցության տակ, այդ հանգամանքը չարձանագրելու համար իրենից պահանջել են կաշառք, սակայն ինքը հրաժարվել է գումար տալ ոստիկաններին:
 
Ինչպես տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը, այնուհետև հրաժարվել է նաև արբածության աստիճանի որոշման համար անհրաժեշտ զննումից, ինչի կապակցությամբ ոստիկանության նույն աշխատակիցները վիրավորել և բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
 
ՀՀ ճանապարհային ոստիկանության հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 
 
Կատարվում է նախաքննություն:
Հարբած Զոհրաբից ճանապարհային ոստիկանները կաշառք են պահանջել. հետո վիրավորել և բռնություն են կիրառել
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					