«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանն իրեն պատկանող բաժնետոմսերից 247,3 միլիոն դրամի չափով օտարել է: Դեռ նախորդ տարի մամուլը գրել է, որ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը ձեռք է բերել «Պեպսի-Կոլա» ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթ, և քանի որ «Պեպսի-Կոլայի» վաճառքը Հայաստանում կենտրոնացած է հենց Աշոտ Արսենյանի ձեռքում, այս բիզնեսը կարող է անցնել հենց Սարգսյանին: Սակայն ավելի ուշ, ՀԺ-ի թղթակցի հետ զրույցում Արսենյանը հերքել էր այս տեղեկությունը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Արսենյանը նախորդ տարի թվով վեց փոխառություն է հանձնել, իր ունեցած փոխառությունները տարեվերջին հասցնելով 2,5 մլրդ դրամի, 145 հազար եվրոյի և 17,5 մլն դոլարի:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: